‘«Մեր Կաթողիկոսը Բեթմենն է»’

1732

Մուշեղ Մկրտչյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

Մեր Կաթողիկոսը Բեթմենն է։
Այսօր՝ 2013 թվականի մարտի 1 ին, ցանկանում եմ մի փոքր անդրադարձ կատարել և որոշ դրվագներ նկարագրել այն ժամանակաշրջանի մասին, երբ դիվանագիտական ծառայությունից ազատվելուց հետո պատիվ ունեցա ներկայացնելու ՀԱԿ ը եվրոպական կառույցներում։
2011 թվականի սեպտեմբերյան վերջին օրերն էին։ ՀԱԿ ի կողմից ինձ տրված լիազորագրերը ՆԱՏՕ ի միջազգային քարտուղարությանը հանձնելուց հետո, ՆԱՏՕ ում աննախադեպ հետաքրքրություն առաջացավ ՀԱԿ ի անցած ուղու, երեքամյա պայքարի հեռանկարների վերաբերյալ։ Տարբեր երկրների պատվիրակություններից Հայաստանի համար պատասխանատուները հանդիպումներ էին առաջարկում և հանդիպումներից հետո իրենց գոհունակությունը հայտնում առ այն, որ վերջապես տրամաբանական պատասխաններ էին ստանում Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի վերաբերյալ։ Իսկ նրանց տրամադրվող՝ Տ․ Պասկևիչյանի ֆիլմը առավել հասկանալի էր դարձնում այն պայքարը, որը հետևողականորեն վարկաբեկվում էր պաշտոնական Երևանի կողմից։ Իհարկե սպասելի էր և իրեն երկար սպասել չտվեց նաև անձամբ իմ վարկաբեկման արշավի մեկնարկը։
Սակայն այսօր, ի հակառակ օրվա ողբերգական խորհրդի, կպատմեմ մի զավեշտալի դրվագի մասին, որը լավագույնս ներկայացնում է հայկական դիվանագիտական մտքի տիտանների պարճանքն ու թշվառությունը։
Եվ այսպես, հերթական հանիպումն էի ունենում Հայաստանի հարցերով պատասխանատուներից մեկի հետ։ Նա տեղեկացրեց, որ մարտյան դեպքերին հաջորդած ՀՀ արտգործնախարարի ՆԱՏՕ կատարած այցի ընթացքում վերջինս ապատեղեկատվական ողջ ներկապնակով ներկայացրել է մարտի մեկին ՀԱԿ զինված խմբավորումների կատարած հանցագործությունները և այլն։
Սակայն իմ զրուցակցին մի հարց էր հուզում, որի պատասխանը, ըստ իր ստացած հանձնարարականի, պետք է զեկուցեր իր մայրաքաղաքին։
Հարցը հետևյալն էր։ Ինչու էր ադյոք ընդդիմությունը մերժել Կաթողիկոսի միջնորդական առաքելությունը, պատճառաբանելով, որ Կաթողիկոսը Բեթմենն է։
Իհարկե չկարողացա թաքցնել զարմանքս։ Նա ցույց տվեց պարոն նախարարի ելույթի տեքստը։ Այնտեղ հստակ գրված էր, որ ընդդիմությունն այն աստիճան անբարոյական է, որ Զեյ սեդ կատոլիկոս իզ բետմեն։
Իհարկե կռահեցի, որ նախարարի ռուսական ակցենտով արտասանած տեքստում դա հնչել է- կատոլիկոս իս բետ մեն։
Պատասխանեցի, որ թերևս այդ մեկ հարցում նախարարը հեռու չէ իրականությունից։ Մեր կաթողիկոսը իրոք երբեմն հիշեցնում է Բեթմենին

Նախորդ հոդվածը‘Նվիրվում է մարտի 1-ի զոհերի հիշատակին’
Հաջորդ հոդվածը‘Ֆիլմ մարտի 1-ի մասին ‘