‘Մեր մարզիկները շատ յուրահատուկ ռեկորդի հեղինակ են դարձել. «ՀԺ»’

1994

Փետրվարի 7-ին Սոչիում մեկնարկած ձմեռային 22-րդ Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնում են չորս մարզիկներ. Բացման արարողության ժամանակ մեր երկրի դրոշը տանելու պատիվն ընձեռված էր 22-ամյա դահուկորդ Սերգեյ Միքայելյանին։

«ՀԺ»-ն գրում է, որ ընդհանուր առմամբ, Սոչիի Օլիմպիադան 11-րդն է Հայաստանի պատմության ընթացքում, այդ թվում՝ 6-րդ ձմեռայինը։

Մեր մարզիկները դեռ երբեք մեդալներ չեն վաստակել ձմեռային Օլիմպիադաներում, բայց շատ յուրահատուկ ռեկորդի հեղինակ են դարձել.

1998թ. Նագանոյում կայացած ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակիրն էր դահուկորդուհի Ալլա Միքայելյանը, ով Սոչիի Օլիմպիական խաղերում  Հայաստանի դրոշակակիր Սերգեյ Միքայելյանի մայրն է։ Օլիմպիական խաղերի 100-ամյա պատմության ընթացքում սա առաջին դեպքն է, երբ մայր ու որդի արժանանում են երկրի դրոշակը տանելու պատվին»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘ՍԴ-ի պատասխանը ԿԲ-ին. Ոչ մեկն իրավունք չունի երեք ամիս առաջվա աշխատավարձից պահումներ կատարել («Ժամանակ»)’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանն ինքն էլ է խճճվել իր հայտարարությունների մեջ. «Ժողովուրդ»’