‘Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածի առողջական վիճակը ծանր է’

1129

Այսօր առավոտյան Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 34 UV 960 պետհամարանիշի ավտոմեքենան Եղվարդի խճ. թիվ 2 հասցեի մոտակայքում դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդ Լ. Բ.-ն (ծնվ. 1980թ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևանի «Սրբ.Գրիգոր Լուսավորիչ ԲԿ»:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենան:

Նախորդ հոդվածը‘Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադրը. Սերժ Սարգսյանն ու Պեպսի կոլան’