‘Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորման սյանը’

826

Հուլիսի 10-ին, ժամը 00.39-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ լամպերի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մկենել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Տոյոտա լենդ կրուզեր» մակնիշի 32 LO 860 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորման սյանը:

Վարորդ` 1982 թ. ծնված Ա. Խ.-ն, և ուղևոր` 1978 թ. ծնված Ս. Մ.-ն, տեղափոխվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ: 

Բժիշկները Ս.Մ.-ի  առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ  Ա.Խ.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

 

Նախորդ հոդվածը‘Սարգսյանը եւ Խոսե Մուխիկան ստորագրել են մի շարք համաձայնագրեր’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինական Ճգնաժամ. ԵՄ-ն ընդլայնում է պատժացուցակը’