‘Մեքենան ընկել է ջրանցքը. կա երեք զոհ ‘

817

Հունվարի 9-ին` ժամը 16.55-ին, տեղեկություն է ստացվել, որ ավտոմեքենա է ընկել Արարատի մարզի Հովտաշեն գյուղի ջրատարը:

Դեպքի վայր է մեկնել մարզային և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը, մեկ մարտական հաշվարկ ու ջրասուզակ:  

Տեղում պարզվել է, որ Նորամարգ-Հովտաշեն գյուղերի միջև գտնվող «Կախանով» կոչվող  ջրանցքն է ընկել «ՎԱԶ-2106» մակնիշի 32 ՕԼ 110 պ/հ ավտոմեքենան:

ՀՀ ԱԻՆ-ն հայտնում է, որ փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել 1977 թ. ծնված Պապան Ավագյանի, 1959 թ. ծնված Վանիկ և 1998 թ. ծնված Վաչե Թարվերդյանների դիերը: 

Նախորդ հոդվածը‘Նյու Յորքում լաստանավի վթարի հետևանքով տուժածների թիվը գնալով աճում է ‘
Հաջորդ հոդվածը‘Վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը համալրել է հարուստ դեսպանների շարքը’