‘Մեքենան հայտնվել է ձորում. կան տուժածներ’

778

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 10.01-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Պարզվել է, որ Նորատուս գյուղի մոտ, «Սուզուկի Վիտառա» մակնիշի 519313 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել մոտական հողամասը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը վթարի հետևանքով վարորդ Ա. Խլղաթյանը և ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի Ծակ Քար գյուղի բնակիչներ, 18-ամյա Ալինա Խլղաթյանը, 46-ամյա Գյուլնարա Խլղաթյանը, 35-ամյա Արմինե Խլղաթյանը և նույն մարզի Ձորագյուղ գյուղի բնակիչ, 27-ամյա Աննա Սողոմոնյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն:

Բժիշկները Ալինա Խլղաթյանի վիճակը գնահատել են ծանր, իսկ մնացածներինը՝ բավարար:

Նախորդ հոդվածը‘ԿԽՄԿ-ի պատվիրակությունը Բաքվում հանդիպել է Հակոբ Ինջիղուլյանին ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆյուլեն ողջունում է ԵԱՀԿ ջանքերը՝ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ’