‘Մեքսիկական քաղաքի քաղաքապետն ամուսնացել է կոկորդիլոսի հետ ‘

967

Մեքսիկացի Յոէլ Վասկես Ռոխասը՝ Խաղաղ օվկիանոսի հարավային ափին գտնվող  ձկնորսական Սան-Պեդրո-Հուամելուլա քաղաքի քաղաքապետը, կարող է անկեղծորեն խոստովանել, որ ամուսնացած է կոկորդիլոսի հետ՝ չվախենալով փչացնել հարաբերությունները «առաջին» կնոջ հետ. այս շաբաթ նա իսկապես ամուսնացել է ամենաիսկական կոկորդիլոսի հետ, գրում է  The Daily Mail-ը:

 Արարողությունից առաջ  փեսան և հարսը, վերջինս, ինչպես կարգն է՝ սպիտակ զգեստով, զբոսանք են կազմակերպել քաղաքի բնակիչների ուղեկցությամբ:    

Ամուսնությունից հետո  մեծ խնջույք է կազմակերպվել,  և իհարկե, նորաթուխ փեսան պարի է հրավիրել  նորահարսին:

Այս անսովոր հարսանիքի հիմքում ընկած է  ավանդույթը:  Արքայադստեր հետ ամուսնանալն օգնում է  տեղացի ձկնորսներին առատ որս ունենալ: Իսկ  այդ երկրում արքայադուստր են համարվում սողունները: Յոէլ Վասկես Ռոխասը, ավանդույթի համաձայն՝ հայտարարել է, որ ցանկանում է ամուսնանալ  արքայադստեր հետ:

Այդ քաղաքի քաղաքացիները  համարյա ամբողջությամբ կախված են ծովում հաջողությունից, գնահատում են իրենց նախնիների թողած ժառանգությունը, ու ժառանգություններից մեկը հենց այս արտասովոր ծեսն է: Եվ գնահատում են այնքան, որ պատրաստ են հոգալ հարսանիքի արարողության ծախսերը:

Պարզ չէ, թե ինչ կլինի, եթե փեսան ցանկանա բաժանվել իր արտասովոր կնոջից, ինչպես նաև՝ թե արդյո՞ք  նա կմեղադրվի բազմակնության մեջ, եթե արդեն ամուսնացած է կենսաբանական իր տեսակի արարածի հետ: Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանը կարող է Մաքսային միության անդամ դառնալ արդեն 2014 թվականին’
Հաջորդ հոդվածը‘Amnesty. Ուկրաինայի արևելքում մարդկանց առևանգում և խոշտանգում են’