‘Մեքսիկայի երկնաքերերից մեկում պայթյունի հետևանքով 25 մարդ է զոհվել’

694

Հունվարի 31-ին Մեքսիկայի պետական նավթային ընկերության շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, տեղեկացնում է РИА Новости-ն:

Մեքսիկայի ներքին գործերի նախարար Միգել Անխել Օսորիոյի փոխանցմամբ՝ պայթյունի հետևանքով 101 տուժած կա: Միևնույն ժամանակ Pemex-ի աշխատակիցները պնդում են, որ շենքում դեռ կարող է լինել մինչև 30 մարդ:

Դեպքի վայրում աշխատող փրկարարների համոզմամբ՝ շենքը փլուզման վտանգի տակ է:

Pemex-ը աշխարհի խոշորագույն նավթային ընկերություններից է, որը երկրում նավթ փնտրելու և արդյունաբերելու բացառիկ իրավունք ունի: Pemex-ի եկամտի մոտ 60%-ը անցնում է պետական բյուջե:

Նախորդ հոդվածը‘Երևանում տեղի է ունեցել «Ջուղա» վավերագրական ֆիլմի պրեմիերան (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հայրիկյանի գործով ԱԱԾ-ն նախաքննություն է իրականացնում ‘