‘Մեքսիկայի հավաքականը վստահ է իր ուժերին և պատրաստ է կերտելու իր պատմությունը’

834

Մեքսիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Միգել Էրերան  1/8 եզրափակչում Հոլանդիայի հետ խաղի  նախաշեմին հայտարարել է, որ իր սաները վստահ են իրենց ուժերին: Նշենք, որ վերջին հինգ  աշխարհի առաջնություններում Մեքսիկան իր ելույթներն ավարտել է 1/8  եզրափակչում:

«Մենք գիտենք, թե ինչ  պետք է անենք: Մենք վստահ ենք մեր ուժերին և պատրաստ ենք կերտելու մեր պատմությունը: Ոչ մեկը չէր մտածում, թե մենք կարող ենք հաղթահարել խմբային փուլը, իսկ հիմա մենք ավելին ենք ուզում: Վան Գա՞լը: Ես չեմ ուզում ինձ համեմատել նրա հետ: Ինձ համար այս մրցաշարը լավ փորձ է:Ինձ համար մեծ պատիվ է այդպիսի հզոր և փորձառու մարզչի հետ մրցակցելը», — հայտարարել է Էրերան:

Նախորդ հոդվածը‘Բլատերը հաղորդել է տեսակրկնоրինակումների оգտագործումը թույլ տալու պատրաստակամության մասին’
Հաջորդ հոդվածը‘Կոատես. Ուրուգվայի հավաքականում զգացվում էր Սուարեսի բացակայությունը’