Մեքսիկայի միգրացիոն կենտրոնում բռնկված հրդեհից զոհվել է 39 մարդ

268

Մեքսիկայի Սյուդադ Խուարես քաղաքի ներգաղթի ծառայության կենտրոնում երկուշաբթի օրը բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 39 մարդ, հաղորդել է Milenio թերթը։

Ըստ թերթի տվյալների՝ զոհվածները հիմնականում ներգաղթյալներ են։

Excelsior թերթը նաև հաղորդում է, որ մոտավորապես 100 հոգի էլ տուժել է տարբեր վնասվածքներից ու թունավորումից, ոմանց վիճակը ծայրահեղ ծանր է։

Ենթադրվում է, որ հրդեհը կազմակերպել են ձերբակալված ներգաղթյալները, որոնք եղել են ԱՄՆ սահմանի մոտ տեղակայված միգրացիոն ծառայության կենտրոնում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀիկարու Նակամուրան նվաճեց Ամերիկայի գավաթը
Հաջորդ հոդվածըԼեհ սահմանապահները հաղորդել են Բելառուսի հետ սահմանին միգրանտների հարձակման մասին