Մեքսիկայի նախագահը՝ Պերուում իրեն անցանկալի անձ հայտարարելու մասին

226

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը շնորհակալություն է հայտնել Պերուի խորհրդարանի հանձնաժողովին՝ իրեն անցանկալի անձ ճանաչելու քվեարկության համար։

«Շատ շնորհակալ եմ ինձ անցանկալի անձ հայտարարելու համար, քանի որ ես ինձ լավ չէի զգա, եթե այդ օրենսդիրներն ու իշխանության ղեկին կանգնած տիկինը (Պերուի նախագահ Դինա Բոլուարտեն) ինձ պարգև հանձնեին կամ ծափահարեին։ Ես կամաչեի»,- ասել է նա մայիսի 23-ին կայացած մամուլի ասուիսում։

Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ նշանակություն չի տալիս այդ որոշմանը, որովհետև այն Պերուում փոքրամասնության կարծիքն է արտահայտում։ «Դրանք կոռումպացված պաշտոնյաներն են, ազդեցություն ծախողները, ծախու լրագրողներն ու ինտելեկտուալները, այլ ոչ թե Պերուի ժողովուրդը»,- ասել է նա։

Լոպես Օբրադորն ավելի վաղ Բոլուարտեին անվանել է բռնակալ և հերթական անգամ հայտարարել, որ Մեխիկոն Լիմային չի փոխանցի նախագահությունը Խաղաղօվկիանոսյան դաշինքում։ Մեքսիկայի առաջնորդի կարծիքով՝ Պերուի ղեկավարը իշխանության է եկել ապօրինի ճանապարհով, քանի որ նախկին նախագահ Պեդրո Կաստիլյոն անարդար է հեռացվել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՂրիմի պետխորհուրդը կընդլայնի ուկրաինացի օլիգարխների ունեցվածքի ազգայնացման ցանկը
Հաջորդ հոդվածըՆառիշկին․ ԱՄՆ-ը Էտ Տանֆ ռազմաբազան օգտագործում է ՌԴ-ի դեմ դիվերսիայի համար