‘Մեքսիկայի նախագահն առաջարկել է փոխել երկրի անունը’

937

Մեքսիկայի պաշտոնական անվանումը փոխելու օրենքի նախագիծն այսօր երկրի նախագահ Ֆելիպե Կալդերոնն ուղարկել է խորհրդարան: Նախագահն առաջարկում է հանել «Միացյալ Նահանգներ» բառերը և երկիրն ուղղակի անվանել «Մեքսիկա»: «Մեքսիկական Միացյալ Նահանգներ» անվանումն ընդունվել է 1924 թ. սահմանադրությամբ, թեև այն ժամանակ էլ բազմաթիվ այլ առաջարկներ են եղել»,- հիշեցրել է նախագահը և նշել, որ այն ժամանակ օրենսդիրների վրա ազդել է այն կարծիքը, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները «ժողովրդավարության և ազատությունների խորհրդանիշ» է աշխարհամասի՝ անկախություն ձեռք բերած մյուս պետությունների համար: Մինչդեռ երկրի բնակչության մեծ մասն «իր հայրենիքը պարզապես Մեքսիկա է անվանում, նաև մի շարք միջազգային կառույցներ, այդ թվում՝ ՄԱԿ-ը և Ամերիկյան պետությունների կազմակերպությունը, այդ անվանումն են կիրառում»,- ընդգծել է Կալդերոնը և հավելել, որ «Միացյալ Նահանգներ» ձևակերպումն ավելի շատ համապատասխանում է բնակչության էթնիկ և մշակութային արմատներին:

Նախորդ հոդվածը‘Տեխասում 140 մեքենա է բախվել (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կրակել են Սերժ Սարգսյանի թիկնազորի մեքենայի ուղղությամբ’