‘Մեքսիկայում իննամյա աղջիկը առողջ երեխա է ծնել’

790

Մեքսիկայում իննամյա աղջիկը առողջ երեխա է ծնել: Այդ մասին փետրվարի 6-ին հաղորդել են Հալիսկոյի նահանգի Սապոպան քաղաքի հիվանդանոցի ներկայացուցիչները, որտեղ տեղի է ունեցել ծննդաբերությունը: Այս մասին հայտնում է «РИА-Новости»-ն:

Փոքրիկը կշռում է 2,7 կիլոգրամ, հասակը 50 սանտիմետր է, մայրն ու դուստրն իրենց լավ են զգում: Ծննդաբերությունը տեղի է ունեցել հունվարի վերջին, բայց այդ եզակի դեպքի մասին հայտնի է դարձել միայն այժմ:

Մինչդեռ այդ գործի հանգամանքների հետաքննությանն արդեն ձեռնամուխ են եղել իրավապահ մարմինները: Հալիսկոյի դատախազության կարծիքով` հնարավոր է, որ այս դեպքը կապված Է բռնաբարության և անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգությունների հետ:

Նախորդ հոդվածը‘Սևանա լճից դուրս է բերվել Ալեքսանդր Տրախտենբերգի դին’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը’