‘Մեքսիկայում կրկին աճում է գրիպով հիվանդների և զոհերի թիվը’

777

Մեքսիկայում աճում է A(H1N1) գրիպով հիվանդների թիվը: Հունվարի սկզբից գրանցվել է 2235 դեպք, ընդ որում՝ մահացել է 251 մարդ: Մահացու դեպքերի կեսը տեղի է ունեցել ութ օրվա ընթացքում՝ հունվարի 23-ից 30-ը, հաղորդում է informador.com.mx-ը՝ հղում անելով առողջապահության նախարարության համակարգի տվյալներին:

Վիրուսի հենց այդ ենթատիպն է հայտնաբերվել գրիպի նախանշաններով բժշկի դիմածներից 90 %-ի դեպքում: Ընդհանուր առմամբ՝ տարվա սկզբից տարբեր տիպի գրիպներից, այդ թվում՝  A(H1N1)-ից մահացությունների թիվը հասել է 273-ը, փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Մայդանը չի վախենում սառնամանիքից’
Հաջորդ հոդվածը‘Վիկտոր Յանուկովիչը ստորագրեց համաներման մասին օրենքը’