‘ Մեքսիկան –Կամերուն. Խաղն ավարտվեց Մեքսիկացիների հաղթանակով (տեսանյութ)’

808

 

«Դաս Դունաս» մարզադաշտում րոպեներ առաջ  Մեքսիկան  հաղթեց Կամերունին՝ 1:0 հաշվով: 

Խաղը բավական ինտրիգային էր. առաջին խաղակեսում հանդիպման գլխավոր մրցավար, կոլումբիացի  Ուիլիմար Ռոլդան Պերեսը երեք գոլ չհաշվեց. դրանցից երկուսը խփել էին մեքսիկացիները, մեկը՝ կամերունցիները: Չհաշվված երկու գոլերի հեղինակը Մեքսիկայի ազգային ընտրանու հարձակվող Ջովանի դոս Սանտոսն էր:.
Խաղի հաշիվը բացվեց  61-րդ րոպեին, երբ հակառակորդի դարպասը գոլահարեց հարձակվող Оրիբե Պերալտան:  Հարվածային դիրքում հայտնվեց Ջովանի դոս Սանտոսը, սակայն Շարլ-Յուբեր Իտանջի  հետ մղած գնդակը հայտնվեց Պերալտայի ոտքերի մոտ: Վերջինիս էլ գնդակն ուղարկեց հակառակորդի դարպասը:

 

Նախորդ հոդվածը‘Ջորջ Բուշ-ավագն իր 90-ամյակը նշել է պարաշյուտով թռչելով (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Քլինթոնը հանդես է եկել Շոտլանդիայի անկախության դեմ’