Մեքսիկա․Թմրաբարոնի որդու ձերբակալությունը բռնությունների ալիք է առաջացրել

292

Մեքսիկայի կառավարությունը որոշել է ուժեղացնել անվտանգության միջոցառումները Սինալոա նահանգում՝ թմրաբարոն Խոակին Գուսմանի որդու ձերբակալությունից հետո բարձրացած բռնությունների ալիքի կապակցությամբ։

Երկուշաբթի երեկոյան հրապարակված հայտարարության մեջ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության հյուսիսարևմտյան շրջան են ժամանել 1 500 զինվորականներ, որոնց գլխավոր նպատակն է «ամրացնել իրավական պետության հիմքերը և կազմակերպված հանցախմբերի անդամներին ձերբակալելիս համագործակցել իշխանությունների հետ, ընդ որում՝ ամբողջությամբ պահպանելով մարդու իրավունքները»։

«Սինալոա» թմրակարտելի նախկին պարագլխի որդուն՝ Օվիդիո Գուսման Լոպեսին բռնել են հունվարի 5-ին, դրանից հետո փողոցներում փոխրհրաձգություններ են սկսվել, զինված քաղաքացիական անձինք հարձակումներ են գործում ուժայինների վրա և այրվող մեքենաներով փակում են ճանապարհները։ Զինված բախումների ընթացքում չարագործները վնասել են Մեքսիկայի ՌՕՈՒ երկու ուղղաթիռ և մեկ ինքնաթիռ, պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 10 զինծառայող, 19 հանցագործ ոչնչացվել է, իշխանություններին հաջողվել է ձերբակալել առնվազն 20 հոգու։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱդրբեջանցի պսևդոակտիվիստները մեկնել են Բաքվում տաքանալու. նրանց տեղում զինվորներ են. Le Figaro-ի փոխտնօրեն
Հաջորդ հոդվածըՌուդենկո․ Ռուսաստանի և Ասիայի համագործակցությունը «քաղաքական մղձավանջ» է Արևմուտքի համար