‘ՄԹ դեսպան. Աֆղանստանում Հայաստանի ներդրումն ավելի մեծ է, քան ՆԱՏՕ-ի որոշ անդամներինը’

770

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը բարձր է գնահատում Հայաստանի ներդրումը Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) գործողություններում:

«Հայաստանը այդ երկրներից մեկն է և լինելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ՝ բացառիկ կերպով վերջին տասը տարում ստանձնել է նաև Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղարարական առաքելություններին մասնակցության պարտավորություն: Հայաստանի ներկայիս ներդրումը ISAF-ում շատ ավելի մեծ է, քան ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների, և միայն աննշան կերպով է զիջում Ֆրանսիայի ունեցած ներդրմանը: Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել« — դեսպանության բլոգում գրել է Քեթրին Լիչը:

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Շահում է Քառյակը՝ շահում է պետությունը’
Հաջորդ հոդվածը‘ ՈՒԵՖԱ-ն կարող է փոխել արտագնա գոլի կանոնները’