‘Միակ մեղավորը քաղաքական ղեկավարությունն է. Իվետա Տոնոյանը հակադարձում է Հովիկ Աբրահամյանին’

2130

Հովիկ Աբրահամյանը այսօր պատասխանելով tert.am-ի հարցին՝ հայտարարել է, որ ԲՀԿ-ի կողմից տարածված հայտարարությունը համարում է շտապողական և կոպիտ սխալ, որն ուղղակի անընդունելի է:

«Ես ակնկալում եմ, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ պետք է հետևի իր քաղաքական կառույցից դուրս եկող հայտարարություններին, կամ դրանցում տեղ գտած էմոցիոնալ անհեթեթությունները մենք ստիպված պետք է ընկալենք որպես իր անձնական կարծիք: Այդ դեպքում, նման անպատասխանատու հայտարարություններից բխող հնարավոր զարգացումների ու սրացումների ողջ քաղաքական պատասխանատվությունը մնալու է անձամբ Գագիկ Ծառուկյանի վրա», — ասել է Հովիկ Աբրահամյանը:

«Մենք դատապարտել ու դատապարտելու ենք հարցերը բռունցքով լուծելու ցանկացած փորձ: Սա միանշանակ է, և սրա վերաբերյալ ցանկացած շահարկում անձամբ ես համարում եմ քաղաքական թուլամորթություն, ում կողմից էլ որ այն արվի»,- ասել է Աբրահամյանը:

Հովիկ Աբրահամյանի խոսքերը top-news.am-ի հետ զրույցում մեկնաբանել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը, որը շեշտել է. «Ոչ միայն կոնկրետ այս վիճակի, այլ երկրում տիրող անորոշության, անարդարության ձեւավորված ավանդույթի, տնտեսական խայտառակ վիճակի, արտագաղթի միակ մեղավորը երկրի քաղաքական ղեկավարությունն է, իր բոլոր ենթակառուցվածքներով:

Ընդհանրապես, կարելի է հենց ժողովրդից հարցնել, թե ով եւ ինչի համար է պատասխանատու: Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է»,- ասել է Տոնոյանը:

Նախորդ հոդվածը‘Յայա Տուրե. «Ակումբներ հետ հաղթանակ տանելը շատ լավ է, բայց ոչինչ չի համեմատվի հավաքականի հաղթանակի հետ»’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. «Աստուծո դրամապահները»…’