Միակ պետական այրը, որ խորապես գիտակցել է Ղարաբաղյան խնդրի կարգավորման հրատապ անհրաժեշտությունը

3373

1996թ., ՀՀ նախագահի հերթական ընտրությունների ժամանակ Կարեն Դեմիրճյանը հանդես է գալիս Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանելու կոչով, որում մասնավորապես ասվում էր.

«Ղարաբաղի հարցում, եթե ուզում ենք, որ այն մեր ժողովրդին ցանկալի լուծում ստանա, պետք է ազգովին կանգնել, այդ հարցը լուծողներին, մասնավորապես Հանրապետության նախագահին խրախուսել, հնարավորություն տալ:

Եթե մարդը պատասխանատվություն է վերցնում այդ հարցին նվիրել իր ամբողջ եռանդը, կարողությունները, էությունը, դա պետք է ողջունել: Մտածել է պետք. օգուտ կտա՞ արդյոք այդպիսի բախտորոշ պահին փոխել դերակատարներին:

Եթե կուզեք՝ մնացած բոլոր հարցերը սոսկ Ղարաբաղի հարցի ենթականերն են: Ես գտնում եմ, որ հարցի լուծման այս պատասխանատու պահը մեր ժողովուրդը իրավունք չունի կորցնելու: Ի վերջո, այդ հարցի լուծմանը ձեռնամուխ է եղել ոչ պատահական մի մարդ, այլ հենց այդ ալիքի վրա իշխանության եկած Հանրապետության նախագահը: Սա ամբողջ ազգի խնդիրն է, եւ ամբողջ ազգը պետք է թիկունք կանգնի նրան, ով ուզում է լուծել Ղարաբաղի հարցը» (newsline.am. 11.03.2023. Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան էջից):

Նախորդ հոդվածըՌուսաստանամետ ցույցեր Մոլդովայում
Հաջորդ հոդվածըԱՄՆ նախկին հետախույզ․ Վաշինգտոնն ուզում է Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել Վրաստանում