‘Միայն երկար քաշքշուկից հետո է դատապարտյալի նկատմամբ կիրառվել համաներումը. ՄԻՊ’

891

Շուրջ 5 տարի ազատազրկման դատապարտված քաղաքացու նկատմամբ անարդարացիորեն չէր կիրառվում Ազգային ժողովի 2013 թվականի «Համաներում հայտարարելու մասին» որոշումը:

Չստանալով հստակ պատասխան, թե ինչու իր որդու վրա չի տարածվում համաներում՝ դատապարտյալի մայրը դիմել է Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին:

Օմբուդսմենը պարզել է, որ hամաներման հայտարարման օրվանից քրեակատարողական հիմնարկն, ըստ պահանջվող ընթացակարգի, հարցում է կատարել Դատական դեպարտամենտ՝ պարզելու, թե արդյոք դատապարտյալի նկատմամբ երբևէ ներկայացվել է քաղաքացիական հայց, թե՝ ոչ, որպեսզի նրա նկատմամբ ևս համաներումը կիրառելի դառնա: Շուրջ 5 ամսվա ընթացքում 3 անգամ կատարված հարցումներին ի պատասխան՝ Դատական դեպարտամենտից տրվել է նույնաբովանդակ պատասխան. դատապարտյալի նկատմամբ հարուցվել է մի քաղհայց, որը, սակայն, դատարանը չի ընդունել՝ սխալ տվյալների պատճառով: Արդյունքում, այնուամենայնիվ, դատապարտյալի նկատմամբ  համաներման որոշում այդպես էլ չէր կիրառվում:

Օմբուդսմենի կողմից Դատախազություն ու Արդարադատության նախարարություն ուղարկված գրություններից հետո միայն դատապարտյալի պատժի չկրած մասը կրճատվել է 1/3-ով` համաձայն համաներման որոշման:

Նախորդ հոդվածը‘Օֆշորի գործով Տիգրան Սարգսյանի «զինակիցը» արտահանձնվել է և կալանավորվել’
Հաջորդ հոդվածը‘«Մշակույթի պատուհաս» Հասմիկ Պողոսյանի փոխարեն, «Զվարթնոցի» վարիչն է ազատվել աշխատանքից’