‘Միայն մեկ ակումբում. Եվրոպայի 10 նվիրյալները’

1378

Միայն մեկ ակումբում. Եվրոպայի 10 նվիրյալները

 «Լիվերպուլի»լեգենդ Սթիվեն Ջերարդը այսоրերին կերկարացնի պայմանագիրն այն ակումբի հետ, որտեղ անցկացրել իր ողջ կարիրան:  Sportbox.ru-ն հիացած ու ոգևորված անցլիացու մեծ նվիրվածությամբ ու հայրենասիրությամբ, ներկայացնում է նմանատիպ оրինակներ:

 Ստիվեն Ջերարդ

«Լիվերպուլ» (1998 ից մինչ оրս)


«Լիվերպուլի» երկրպագուների կուռքն արդեն 16 տարի է պաշտպանում է «կարմիրների» գույները: Իր ժամանակին Ստիվեն Ջերարդի հետևից վազում էին մոլորակի ամենահարուստ ակումբները, բայց մի քանի տասնյակ միլիոն եվրոն կամ ֆունտը չհրապուրեց ոչ ֆուտբոլիստին, ոչ էլ ակումբին: Անցած խաղաշրջանում ֆուտբոլիստը մոտ էր իր երազանքի իրականացմանը՝ Անգլիայի առաջնությունում հաղթելուն: Բայց ասես ճակատագրի հեգնանքով,«Չելսի»-ի հետ խաղում,  հենց նրա սխալի հետևանքով «Լիվերպուլը» զրկվեց «ոսկյա» հույսերից: Այնուհանդերձ, այս փաստը ոչ մի կերպ չի ազդում հարազատ թիմում ունեցած մեծ ավանդի վրա:

Պոլ Սկոուլզ

«Մանչեսթ Յունայթես» (1993–2013)

«Մանչեսթր Յունայթեդին» նվիրյալ առաջին սակայն ոչ վերջին ներկայացուցիչն է: Հանրահայտ «Կլասսա 2»-ի շրջանավարտներն ընդհանրապես ներծծված են ակումբի հանդեպ անհավանական նվիրվածությամբ, և հենց նրանց շնորհիվ «Սատանաները» դարձան  90-ականների Անգլիայի ամենահաջողակ թիմը: Սկոուլզը վերադարձավ  «Յունայթեդ» նույնիսկ իր կարիերայի ավարտից հետո՝2012-2013 թվականներին, որը Ալեքս Ֆերգյուսոնի թիմի համար դարձավ հաղթական: Լեգենդար մարզիչը երբեք չի մտածել այս խաղացողից բաժանվելու մասին. «Իմ բոլոր ընկերները հիանում են Պոլով, սակայն, եթե մտածում են, որ կարող են ստանալ նրան, խորապես մոլորված են: Սկոուլզը մանկունյացի  է՝ ուղեղից մինչև ոսկորները, և դրանով ամեն ինչ ասված է»:

Ռայան Գիգզ

«Մանչեստր Յունայթեդ» (1990–2014)

 

 «Մանչեսթր Յունայթեդի» երկու տասնամյակների խորհրդանիշը միայն այս տարի ավարտեց իր խաղային կարիերան: Գիգզի հաշվին 963 հանդիպում է «կարմիր սատանաների» մարզաշապիկով: Սա համարվում է ակումբի բացարձակ ռեկորդը: Նախորդ ձեռբերումները պատկանում էին լեգենդար Բոբ Չարլտոնին (758): Հիմա «Մանչեստ Յունայթեդի» սիրելին շարունակում է աշխատել «Մանչեսթր Յունայթեդի» հաջողությունների համար՝ աշխատելով Լուի Վան Գալի մարզչական շտաբում:

Գարի Նևիլ 

«Մանչեսթր Յունայթեդ» (1992–2011)

Այս եզրային պաշտպանը երկար տարիներ խաղացել է «Մանչեսթր Յունայթեդի» աջ եզրում և 8 անգամ հաղթել է Անգլիայի առաջնությունում, երկու անգամ՝ Չեպիոնների լիգայում: Իր հարազատ ակումբի կազմում Նևիլը անցկացրել է 602 հանդիպում, որը ակումբի պատմության մեջ 5-րդ արդյունքն է: Գարին, հոգնելով բազմաթիվ վնասվածքների դեմ պայքարելուց, ավարտեց իր կարիերան  36 տարեկնում: «Ինձ չեն հիշի, սակայն այդպես էլ պետք է լինի», — հետագայում նա կգրի իր ինքնակենսագրության մեջ: Սակայն այստեղ Նևիլը խորապես սխալվում է. «Оլդ Տրաֆորդ»-ում այս պաշտպանին երբեք չեն մոռանա:

Տոնի Ադամս

«Արսենալ» (1983–2002)

Արսենալ»-ի սանը իր ողջ կարիերան անցկացրեց այս ակումբում: Նա առանձնահատուկ ձեռքբերման հեղնակ է. այս պաշտպանը Անգլիայի չեմպիոն է դարձել երեք տասնամյակներում: Հայտնի է, որ Ադամսը մեծ խնդիրներ ուներ ալկոհոլի  հետ, սակայն դա երբեք չէր խանգարում պաշտպանի հիանալի ու տպավորիչ խաղին:Նա առանցքային խաղացող է եղել ակումբի պատմության ամենահաջողակ մարզիչների՝ Ջորջ Գրեմի և Արսեն Վենգերի տակտիկական կառուցվածքներում: «Կանոնիրների» կազմից հեռանալու մասին երբեք չի մտածել.«Ես «Արսենալի» հետ կստորագրեմ ցանկացած պայմանագիր, նույնիսկ չկարդալով այն», — ասում էր «Հայբերիի» կուռքը: «Խաղալով այն անվան համար, որը գրված է մարզաշապիկի առջևի հատվածում, երկրպագուները կհիշեն այն անունը, որ գրված է հետևում», — ահա ևս մեկ մեջբերում, որը բնորոշում է լեգենդար կապիտանին:

Իկեր Կասիլյաս

«Ռեալ» (1998-ից մինչ оրս)

Նույնիսկ Մադրիդի «Ռեալ»-ի այնպիսի լեգենդներ, ինչպիսիք Ռաուլն ու Ֆերնանդո Հիյերոն իրենց կարիերայի անկման շրջանում փոխեցին ակումբն ավելի հասարակով: Կասիլյասը դեռ դիմանում է, թեև նրա վիճակը թիմում Մոուրինյոյի թեթև ձեռքով նշանակալի փոխվեց: Պորտուգալացու սկսած գործը շարունակեց նաև Կառլո Անչելոտին, որի համար Իկերը նույնպես միակ առաջին համարը չէ: Ինչ կարելի է ասել: Կասիլյասը անցած խաղաշրջանում խաղաց միայն գավաթի մրցաշարերում, իսկ երկրի առաջնություննում գրեթե չերևաց: Մի դարպասապահի համար, ով 4 անգամ աշխարհում լավագույնն է ճանաչվել, այսպիսի իրավիճակը ոչ մի կերպ չի կարող գոհացնել: Բացառված չէ, որ արդեն այս ամառ «Ռեալ»-ի 33-ամյա սանը կլքի հարազատ ակումբ, որի կազմում և որի համար անցկացրել է շուրջ 700 հանդիպում:Կասլյասի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Արսենալը», ով պատրաստ է առաջարկելու ներկայանալի պայմանագիր և առաջին համարի կարգավիճակը:

Չավի

«Բարսելոնա» (1997-ից մինչ оրս)

Եվս մի իսպանացի, ում աշխատանքային գրքույկում հարազատ ակումբում հոյակապ կարիերայից հետո հնարավոր է գրվի նոր ակումբի անուն: Չավին «Բարսելոնա»-ում կսկի իր 17-րդ խաղաշրջանը, սակայն հունվարին, ամենայն հավանականությամբ, կմեկնի оվկիանոսից այն կողմ, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված է «Նյու Յորք Սիթին»:  Չավին հարազատ ակումբում անցկացրած հանդիպումների.թվով ռեկորդակիր է՝ 721: Երկրորդ տեղում է ևս մեկ կատալոնացի նվիրյալ՝ Պույոլը, ով նույնպես իր ողջ կարիիերան անցկացրեց «Բարսելոնա» -ում և միայն այս տարի հեռացավ՝ հոգնելով վնասվածքների դեմ պայքարելուց:

Ֆրանչեսկո Տոտի

Ռոմա» (1992-ից մինչև оրս)

Այս ֆուտբոլիստը արդեն  22 տարի է նույն ակումբում է: Տարբեր ժամանակներում նրան փորձել են ձեռք բերել «Ինտերն» ու «Միլանը»: Մյուս երկրների սուպերակումբները նույնպես դեմ չեն եղել ստանալու Հռոմի Իմպերատորին, սակայն նա անսասան էր:  . ««Ռոմա»-ում խաղալն ինձ համար «Ոսկե գնդակնից» արժեքավոր է: Ինչպես ես կարող եմ նայել իմ երեխաների աչքերին և բացատրել իմ տեղափոխությունը: Ոչ, ես ուղղակի չեմ կարող ինձ պատկերացնել այլ ակումբի մարզաշապիկով: Տոտին առաջին անգամ «Ռոմա»-ում խաղացել է 1993 թվականին, 17 տարեկանում, և արդեն 6 տարի հետո նրա թևին ավագի թևկապն էր, որը նր չի հանել մինչ այսоր: Սեպտոմբերին ֆուտբոլիստը կդառնա 38 տարեկան, սակայն դեռ չի ուզում հեռանալ. «Ես հասակ եմ առել, ֆուտբոլ խաղալով, այդպես էլ կմեռնեմ»:Երբ Տոտին հանգստի կանցնի, 10-րդ համարը, որի ներքո հանդես է եկել Էլ Կապիտանոն,  այլևս ոչ ոք չի կրի:

Ֆրանկո Բարեզի

«Միլան» (1977–1997)

Բարեզի եղբայրները 80-ականների «Միլան»-ի և«Ինտերի» խորհրդանիշներն էին: Սակայն, եթե Ջուզեպեն ֆուտբոլային հասուն տարիքում  մի երկու խաղաշրջան խաղաց համեստ «Մոդեն»-ում, ապա Ֆրանկոն կարմրասևերին երբեք չդավաճանեց: Բարեզին, «Միլան»ի մյուս նվիրյալների՝ Տասոտայի, Կոստակուրտայի և Մալդինիի հետ միասին կազմում էր պաշտպանների հիանալի կվարտետ: Բարեզին իր հարազատ ակումբի կազմում նվաճելով 6 չեմպիոնություն և 4 գավաթ, երկար ժամանակ պահպանում էր ակումբում անցկացրած հանդիպումների ռեպորդը (719), մինչև նորը ձեռբերումը,որը սահմանեց մյուս Սենատորը:

Պաոլո Մալդինի

«Միլան» (1984–2009)

Մալդինին, ով «Միլանին է նվիրել իր կյանքի 25 տարիները, ակումբի կազմում անցկացրել է  902 հանդիպում, 7անգամ հաղթել է Իտալիայի առաջնությունում, 5 անգամ նվաճել Չեմպիոնների գավաթը: Նրա հաշվին է 26 ակումբային տիտղոսներ: Մալդինին այդպես էլ ոչ մի անգամ չարժանացամ «Ոսկե գնդակի», թեև իր «Միլանում» գտնվելու ողջ ժամանկահատվածում այդ պարգևը 7 անգամ նվաճել են ակումբի խաղացողները՝ վան Բաստենը (երեք անգամ), Գուլիտը, Վեան, Շևչենկոն և Կական: Այդպիսին է պաշտպանի ճակատագիրը: Սակայն Մալդինին ունի շատ ավելի կարևոր մի բան՝ ոսկեզоծ մետաղի մի  կտոր, որը երկրպագուների անսահման սիրո արտահայտությունն է: Աստվածավախ իտալացիները, խախտելով աստվածաշնչյան պատգամներից մեկը, իրենց համար կուռք են կերտել: Եվ սա միայն բիբլիական արտաքինով պայմանավորված մեջ չէ, այլ  արդյունք է անսահման նվիրվածության: Նա «Միլանի» պատմության մեջ ակումբի ամենագլխավոր.պատրիոտն է:













Նախորդ հոդվածը‘Լեւոն Հայրապետյանի եղբայրը կոչ է անում հետեւել Մեդեվդեւի ցուցումներին’
Հաջորդ հոդվածը‘«Հրապարակի» եւ iLur.am-ի ներկայացուցիչները պահանջում են «բացել» դատական նիստը’