‘Միանձնուհին՝ ֆուտբոլային աստղեր Մեսսի և Ռոնալդուի մասին ‘

1067

Հայտնի միանձնուհի քույր Լուսիա Քարամի հետ հարցազրույց է  ունեցել Sport պարբերականը: Զրույցի ընթացքում միանձնուհին ասել է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին սուրբ որակներ ունի, բայց Ռոնալդուն էլ սատանան չէ, չնայած իր «ինքնավստահ և ոչ բարյացակամ վերաբերմունքի»։

«Ինձ համար Աստծո գոյության ապացույցը բարության և գեղեցկության մեջ է, և երբ Մեսսիին խաղում է, ես տեսնում եմ դա: Մեսսիին հանդիպելիս մարդիկ հմայվում են, ինչպես գեղեցիկ նկարով կամ մայրամուտով։ Չեմ ասում, որ նա Աստված է, բայց նա Աստծո կատարելության արտացոլումն է։ Նա բոլորին կուրացնում է»,-ասել է միանձնուհին, ով ծագումով արգենտինացի է, բայց երկար տարիներ ապրում է Իսպանիայում։ 

«Բարսելոնաի» երկրպագուհին նաև քննադատել է Մադրիդի «Ռեալի» առաջատար Քրիստիանո Ռոնալդուի պահվածքն ու վերաբերմունքը՝ համեմատելով Մեսսիի հետ։ Նա նշել է, որ Ռոնալդուն դիվային մոտիվացիա ունի։

«Արդյո՞ք Մեսսին հրեշտակ է, իսկ Ռոնալդուն՝ սատանա։ Մեսսին ոչ միայն լավ խաղացող է, այլև հրաշալի մարդ, նա համեստ է։ Քրիստիանոն շատ լավ է խաղում, բայց նա շատ ինքնավստահ է և ոչ բարեհամբույր։ Նա իմ մեծագույն թշնամին չէ, կարծում եմ՝ նա լավ է խաղում, բայց նրա մեջ ներդաշնակություն չկա»,-ասել է քույր Լուսիա Քարամը Sport-ին:

Նախորդ հոդվածը‘Ինչ մեքենայով է մարզման գնում Ռոնալդուն (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Australian Open. Ջոկովիչը եզրափակչում հաղթեց Մարեյին (տեսանյութ, լուսանկարներ)’