‘Միասեռականության քարոզչության դեմ ռուսաստանյան օրենքը կբողոքարկվի ՄԻԵԴ-ում’

905

Ռուսաստանում համասեռամոլների շքերթների անցկացման հիմնական նախաձեռնող Նիկոլայ Ալեքսեևը հայտարարել է՝ համասեռամոլության քարոզչությունն արգելող օրենքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բողոքարկելու մտադրության մասին:   
 
Ինչպես տեղեկացնում է «Ridus.ru»-ն, Ալեքսեևը դիմել է Պետական Դումայի պատգամավորներին՝ խնդրելով չընդունել օրենքը, քանի դեռ ռուսաստանյան տարածքային միավորումների կողմից ընդունված նմանատիպ օրենքներին  Ռուսաստանի Սահմանադրական դատարանը և ՄԻԵԴ-ն իրավական գնահատական չեն տվել:
 
Միասեռականության քարոզչության դեմ Ռյազանի և Արխանգելսկի շրջաններում, ինչպես նաև Սանկտ-Պետերբուրգում ընդունված օրենքները, ըստ Ալեքսեևի, լայն կիրառում չունեն և, ընդհանուր առմամբ, վարչական պատասխանատվություն է կիրառվել ընդամենը վեց փաստով: 
 
Նրա համոզմամբ՝ դաշնային մակարդակով  օրենքի ընդունումը կնպաստի միասեռականության նկատմամբ բռնության աճին, հայտնում է Փաստինֆոն՝ հղում անելով «GayRussia»-ին: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ալեքսեևը միակն է, ով ձեռբակալել է՝ Սանկտ-Պետերբուրգում անչափահասների շրջանում համասեռամոլության քարոզչության համար:
 
Պետդուման նախատեսում է հիշյալ օրինագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկել հունիսի 11-ին:

Նախորդ հոդվածը‘Մի քանի վայրերում օձ է հայնաբերվել’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ՊՆ. Մեկ շաբաթվա ընթացքում 250 անգամ սահմանի խախտում, այդ թվում՝ դիվերսիա’