Միգրացիոն ճգնաժամ․ ԵՄ-ն կխզի ինքնաթիռների վարձակալման վերաբերյալ պայմանագրերը

275

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Բելառուսի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը կվերաբերի ինչպես ընկերությունների, այնպես էլ մասնավոր անձանց։

Իռլանդիայի արտաքին գործերի նախարար Սայմոն Քովենին նշել է, որ Եվրամիությունը կխզի ինքնաթիռների վարձակալման վերաբերյալ պայմանագրերը Բելառուսի պետական «Բելավիա» ընկերության հետ։

«Կա՛մ նրանք ստիպված կլինեն վերադարձնել այդ ինքնաթիռները, կա՛մ, ինչպես հասկանում եմ, կդիիմենք դատարան»,- նրա խոսքն է մեջբերում Reuters գործակալությունը։

Քովենին հավելել է, որ «Բելավիայի» տրամադրության տակ գտնվող 30 ինքնաթիռներից 17-ը օգտագործվում են իռլանդական ընկերությունների հետ վարձակալության պայմանագրերով։

«Միգրացիոն ճգնաժամի անմարդկային խրախուսման» կապակցությամբ Բելառուսի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին է երկուշաբթի հայտարարել նաև ԱՄՆ-ը։ Ամերիկյան պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը լրագրողներին ասել է, որ նման միջոցները «կօգնեն պատասխանատվության կանչել Լուկաշենկոյի ռեժիմին դեմոկրատիայի, մարդու իրավունքների և միջազգային նորմերի շարունակվող խախտումների համար»։ Նա չի մանրամասնել, թե հատկապես ինչ պատժամիջոցների մասին  է խոսքը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԵՄ պատժամիջոցները Բելառուսի դեմ
Հաջորդ հոդվածըՀՀ ԱՆ. 572 նոր դեպք, 52 մահ