ՄԻԵԴ-ը Ադրբեջանին մեղավոր է ճանաչել բլոգեր Լապշինի սպանության փորձի համար

2028

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է, որ Ադրբեջանի իշխանությունները մեղավոր են ռուսաստանա-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի խոշտանգումների համար, ՄԻԵԴ-ի որոշման մեջ նաև ասվում է, որ Բաքվի բանտում նրան փորձել են սպանել։

«Համարյա երեք տարի ես սպասել եմ այս որոշմանը և այդ ամբողջ ընթացքում շարունակել եմ սպառնալիքներ ստանալ ոչ միայն սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերից, այլև այդ երկրի պաշտոնյաներից»,-ասել է Լապշինը Deutsche Welle-ին տված հարցազրույցում։

Բլոգերի կարծիքով՝ իրեն հետապնդել են քաղաքական դրդապատճառներով, քանի որ ինքը սոցցանցերում գրում էր իր այցերի մասին Լեռնային Ղարաբաղ։

Բաքվում հայտարարել են, որ բլոգերը ձերբակալվել և երեք տարվա ազատազրկման է դատապարտվել այն պատճառով, որ 2011 և 2012 թթ․ Ղարաբաղ է մեկնել՝ առանց ադրբեջանական իշխանությունների կողմից թույլտվություն ստանալու, հետևաբար՝ խախտելով «Ադրբեջանական Հանրապետության պետական սահմանի մասին» և «Անձնագրի մասին» օրենքների դրույթները։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀՀ ԱՆ. 140 նոր դեպք, 7 մահ
Հաջորդ հոդվածըՊուտին․ «Բոլորի ատամները կջարդենք, եթե նրանք փորձեն մեզնից ինչ-որ բան պոկել»