ՄԻԵԴ-ը հրաժարվել է կարանտինը համեմատել ազատազրկման հետ

425

Կորոնավիրուսի համավարակի պատճառով երկրում լոքդաուն մտցնելը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում չի հանդիսանում։

Նման որոշում է կայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

ՄԻԵԴ-ում հրաժարվել են կարանտինը համեմատել ազատազրկման հետ։

«Կարանտինը գործել է պետությունում բոլորի նկատմամբ։ Ընդ որում՝ մարդը կարող էր անհրաժեշտության դեպքում դուրս գալ տնից և զրկված չէր սոցիալական շփումներից»,- ասվում է եզրակացության մեջ։ Դատարանի կարծիքով՝ կարանտինի ընթացքում սահմանափակումների մակարդակն այնքան բարձր չէր, որպեսզի այդ համաճարակաբանական ռեժիմը համարվեր ազատազրկում։

Ստրասբուրգի դատարանը եզրակացրել է, որ Covid-19-ի համավարակը շարունակվում է և կարող է լուրջ հետևանքներ ունենալ ամբող աշխարհի վրա, ուստի ընթացիկ իրավիճակն անխատեսելի է։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ եվրոպական տարածաշրջանում կորոնավիրուսի զոհերի թիվը մեկ շաբաթվա ընթացքում աճել է 5 տոկոսով, վարակման նոր դեպքերինը՝ 8 տոկոսով։ Այդ ընթացքում Եվրոպայի երկրներում վարակից մահացել է ավելի քան 28 հազար մարդ։ ԱՀԿ-ն ընդգծել է, որ Եվրոպան կրկին դարձել է կորոնավիրուսի էպիկենտրոնը։

Փոխանցում է lenta.ru-ն։

Նախորդ հոդվածըՖրանսիայի ԱԳՆ-ն Լուկաշենկոյին անվանել է բռնապետ և մեղադրել պատանդառության մեջ
Հաջորդ հոդվածըՍյունիքի 6 գյուղերում անորոշություն է, սրվել են հումանիտար խնդիրները․ ՄԻՊ