‘ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտադրել է 1 մլն եվրո վճարել Մերձդնեստրի իշխանությունների խախտումների համար’

876

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպիտ խախտումների համար, որոնք թույլ են տվել Մերձդնեստրի իշխանությունները Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսաստանին պարտադրել է 1մլն եվրո վճարել: Այս մասին ասվում է այսօր Եվրոդատարանի հրապարակած վերջնական որոշման մեջ:

Մերձդնեստրի ավելի քան 170 բնակիչներ բողոք էին հղել Եվրոդատարան առ այն, որ Մոսկվայի ճնշման տակ տեղական իշխանություններն իրենց զրկում եմ ազգային լեզվով կրթություն ստանալու հնարավորությունից:

«Հայցվորների դպրոցների հարկադրական փակումը և դրան հետևած ճնշումները խախտում են ազգային լեզվով կրթություն ստանալու իրավունքը»,- մասնավորապես ասվում է ՄԻԵԴ-ի հրապարակած որոշման մեջ:

Արդյունքում՝ դատարանը պարտադրել է ռուսական իշխանություններին 6000-ական եվրո բարոյական փոխհատուցում վճարել յուրաքանչյուր հայցվորի և 50 հազար եվրո՝ բոլոր հայցվորներին միասին՝ որպես դատական ծախսերի հատուցում:

Աղբյուրը՝ ИТАР-ТАСС
Լուսանկարը՝ ЕРА/ИТАР-ТАСС

 

Նախորդ հոդվածը‘«Սիվիլիթաս» հիմնադրամի աշխատակիցներն երթ անցկացրին դեպի գլխավոր դատախազություն’
Հաջորդ հոդվածը‘Բանկերը մեկ շաբաթում տրամադրել են 64.4 մլն ԱՄՆ դոլարի և 28.8 մլրդ դրամի վարկ ‘