‘ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Խոջոյանի խոշտանգման գործը’

1659

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վարութ է ընդունել 2014 թվականին Ադրբեջանում գերեվարված, ապա ազատ արձակվելուց մի քանի ամիս հետո մահացած Մամիկոն Խոջոյանի խոշտանգման և նրա նկատմամբ վատ վերաբերմունքի գործը և այդ մասին հաղորդել Ադրբեջանի կառավարությանը: Այդ մասին հղում կատարելով Ընդդեմ իրավական կամայականության (ԸԻԿ) հասարակական կազմակերպությանը` տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ըստ հաղորդագրության, ՄԻԵԴ-ը Խոջոյանի գործի մասին հայտնել է 2015 նոյեմբերի 10-ին։ Գործի հայցվորները Խոջոյանի երեք զավակներն են։ Նրանց ներկայացնում են Մարդու իրավունքների շահերի պաշտպանության եվրոպական կենտրոնը, որը գտնվում է Միդլսեքս համալսարանում, և Երևանում գտնվող Ընդդեմ իրավական կամայականության կազմակերպությունը։

Մանրամասներն` այստեղ: 

Նախորդ հոդվածը‘Իբր՝ գրախոսական ակնարկ. Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա»-ն վերադառնում է’
Հաջորդ հոդվածը‘Գրանորություն. Ու. Շեքսպիրի «Հուլիուս Կեսար» պիեսը’