‘ՄԻԵԴ-ի վճիռների հիման վրա Ռուսաստանը վճարել է 5,5 միլիոն եվրո’

777

2012 թ. Ռուսաստանը, որպես փոխհատուցում՝ մարդու իրավունքների խախտման դիմաց, վճարել է 221 միլիարդ ռուբլի՝ 5,5 միլիոն եվրո, lenta.ru-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Интерфакс\” –ը՝ հղում անելով արդարադատության նախարար Ալեքսանդր Կոնովալովին: Վերջինս չի մանրամասնել, թե քանի մարդ է փոխհատուցում ստացել: Փոխհատուցումները տրվել են  2012 թվականից առաջ տանուլ տրված գործերով: 2012 թ. ընթացքում Ռուսաստանը տանուլ է տվել 123 գործով:

Թե ռուսաստանցիների իրավունքների խախտման ընդամենը քանի գործ է քննվել՝ դատարանի կայքում նշված չէ: Արդարադատության նախարարը հայտարարել է, որ 2012 թ. բողոքների թիվը նվազել է. 2011 թ. ռուսաստանցիները Ստրասբուրգ են ուղարկել 40 հազար բողոք, իսկ 2012-ին՝ 11 հազարով պակաս:  2012 թ. նոյեմբերի դրությամբ՝ Ռուսաստանը բողոքների գծով առաջատարն էր՝ ՄԻԵԴ-ի գործերի մեկ հինգերորդով: 2012 թ., մասնավորապես, ուժի մեջ մտավ Ստրասբուրգի դատարանի վճիռը՝ «Նորդ-Օստի» զոհերի հարազատներին և տուժածներին փոխհատուցում վճարելու վերաբերյալ, որը կազմում էր 1,3 միլիոն եվրո:

Նախորդ հոդվածը‘Եւս մեկ կազմակերպություն միացավ ի պաշտպանություն քաղհալածյալների հայտարարությանը ‘
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ում ՀՀ դեսպան. անթույլատրելի է ահաբեկչության համեմատումը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման համար մղվող պայքարի հետ’