‘ՄԻԵԴ. Հայաստանը պարտավոր է քաղաքացուն վճարել 1,6 մլն եվրո’

2171

 «Հայկական ժամանակը» տեղեկացնում է, որ այսօր (25.07.2019թ.) ՄԻԵԴ-ը հրապարակել է Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի գործով դիմող Յ. Վարդանյանի գույքային իրավունքների խախտմամբ նրան պատճառված վնասի փոխհատուցման մասին վճիռը, ըստ որի՝ ՀՀ-ն պարտավոր է եռամսյա ժամկետում Վարդանյանին վճարել 1 միլիոն 600 հազար եվրո գումար:

«Սա ավելին է, քան մինչ այսօր ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի դեմ կայացրած բոլոր վճիռներով փոխհատուցումների հանրագումարը»,- գրել է փաստաբան Սերգեյ Գրիգորյանը եւ հիշեցրել. «Այս գործը 2007թ.-ից ՄԻԵԴ-ում ներկայացրել է փաստաբան Վ. Գրիգորյանը՝ մինչև իր ՍԴ դատավոր ընտրվելը»:

Նախորդ հոդվածը‘AS. Նեյմարի ապագան վերջնականապես կորոշվի առաջիկա օրերին’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպա Լիգա. «Փյունիկ»-ը կարևորագույն հաղթանակ տարավ «Յաբլոնեց»-ի նկատմամբ (տեսանյութ)’