‘Միթ Ռոմնին կրկին կպայքարի Սպիտակ տան համար’

810

Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին, ամենայն հավանականությամբ, կմասնակցի 2016 թ. նախագահական ընտրապայքարին: Այդ մասին Washington Post-ին հաղորդել է ԱՄՆ Հանրապետական կուսակցության աղբյուրը:

2008 թ. Ռոմնին մի քանի նահանգներում հաղթեց նախնական ընտրություններում, սակայն ընդհանուր հաշվով զիջեց իր կուսակից Ջոն Մաքքեյնին: Չորս տարի անց նրան, այնուամենայնիվ, հաջողվեց դառնալ Հանրապետական կուսակցության թեկնածուն, սակայն նախագահական ընտրություններում նա պարտվեց Բարաք Օբամային:

Սա կլինի Սպիտակ տունն զբաղեցնելու՝  Ռոմնիի երրորդ փորձը: Այժմ ենթադրյալ թեկնածուն ակտիվորեն կապեր է հաստատում իր կողմնակիցների և հովանավորների հետ:

Ներկուսակցական ընտրություններում Ռոմնիի մրցակիցը, ամենայն հավանականությամբ, կլինի Ջեբ Բուշը՝ Ֆլորիդայի նախկին նահանգապետը և Ջորջ Բուշ-ավագի կրտսեր որդին:

Եթե Ռոմնիին հաջողվի դառնալ Հանրապետական կուսակցության թեկնածուն, չի բացառվում, որ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից նրա դեմ դուրս գա Հիլարի Քլինթոնը: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Անտարկտիդայում կորել են պետդումայի պատգամավորներ Սիդյակինը և Սավչենկոն’
Հաջորդ հոդվածը‘ԻՊ-ի գրոհայինները սպանել են երկու մարդու՝ «Ռուսաստանի օգտին լրտեսելու» համար’