‘«Միլանը» բանակցում է Լուկա Մոդրիչի տրանսֆերը ձեռք բերելու հարցի շուրջ’

823

Իտալական «Միլանը» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» 33-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչին։

«Միլանի» ղեկավարությունը բանակցել է խորվաթ ֆուտբոլիստի գործակալ Վլադո Լեմիչի հետ, հաղորդում է Sky Sport Italia-ն։

Հիմնական խնդիրը Մոդրիչի բարձր աշխատավարձն է։ Արքայական ակումբում նա ստանում է տարեկան 12 միլիոն եվրո։

Մոդրիչի պայմանագիրն իսպանական թիմի հետ նախատեսված է մինչեւ 2020թ․ հունիս։ Տրանսֆերի արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածը‘ATP. Կարեն Խաչանովն առաջին անգամ՝ աշխարհի 8-րդ ռակետ’
Հաջորդ հոդվածը‘Նեյմարը մարզվում է անհատական ծրագրով եւ ՊՍԺ-ի հետ չի մեկնել Դրեզդեն’