«Միլանը» հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով

278

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է հեռանալ ռուսական «Կրասնոդարից» և տեղափոխվել Իտալիայի առաջնություն: Տելեգրամյան ալիքներից մեկը հայտնում է, որ 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»:

Աղբյուրի փոխանցմամբ, «Միլանը» շուրջ 8 մլն եվրո է նախատեսում վճարել Սպերցյանի տրանսֆերի համար, մինչդեռ ռուսական ակումբն իր սանի տրանսֆերի դիմաց ցանկանում է 12 մլն եվրո ստանալ:

2022/23 մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում 25 հանդիպման է մասնակցել, որոնցում 11 գոլի հեղինակ է դարձել:

Նախորդ հոդվածըԹուրքիայի ԿԸՀ-ն մարտի 19-ին կսկսի նախագահի թեկնածուների դիմումների ընդունումը
Հաջորդ հոդվածըՉԼ․ «Ինտերն» ու «Մանչեսթեր Սիթին» դուրս եկան քառորդ եզրափակիչ (տեսանյութ)