‘Միլանը մերժել է չինական ակումբի 60-միլիոնանոց առաջարկը’

1140

Հունվարին իտալական «Միլանը» մերժել է կոլումբացի հարձակվող Կարլոս Բակային վաճառելու չինական ակումբի առաջարկը,- տեղեկացնում է «Il Quatidiano Sportivo»-ն:

Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստի գործակալը հայտնել է, որ Չինաստանից եկած բոլոր առաջարկները մերժվել են: Հարձակվողն Իտալիայի ընթացիկ առաջնությունում արդեն խփել է 13 գոլ: Նա միլանցիների կազմ է տեղափոխվել 2015 թվականին իսպանական «Սեւիլիայից»:

Չինական ակումբի անունը չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ այն Բակայի համար առաջարկել է 60 մլն եվրո:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուն կրկնեց Չավիի ռեկորդը` ՉԼ Փլեյ-օֆֆ-ում խաղերի քանակով’
Հաջորդ հոդվածը‘Իսպանիայի հավաքականը կարող է հեռացվել Եվրո-2016-ից’