‘«Միլան» — «Բարսելոնա». բուքմեյքերների կարծիքն ու պրոմո-ներկայացումը’

819

Այսօր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում կընդունի «Բարսելոնային»:

Այլ ժամանակներում այս դիմակայությունը կդասվեր ամենաառաջին մեծության, թոփ մակարդակի հանդիպումների շարքին: Վերջին տարիներին այս թիմերը հաճախ են հանդիպել Չեմպիոնների լիգայում, եւ այդ դիմակայությունները մշտապես անցել են դրամատիկ, հավասար եւ անզիջում պայքարում:

Այս անգամ նման բան սպասելու հույսեր գրեթե չկան: Թիմերի միջեւ խաղամակարդակների տարբերությունը մեծ է: «Բարսելոնան» շարունակում է մնալ աշխարհի ուժեղագույն ակումբը` իր Մեսիով, Ինյեստայով ու մյուս կախարդներով, իսկ «Միլանը» նախորդ մրցաշրջանի համեմատ կտրուկ զիջել  է դիրքերը: Թիմից հեռացել են առաջատարները՝ Իբրահիմովիչը, Տիագու Սիլվան, կազմը բավական թարմացել է, բացի այդ, այս հանդիպմանը չի մասնակցի «Միլանը» վերջին ձեռքբերումը՝ Մարիո Բալոտելին: Կասկածի տակ է մյուս ռմբարկուի՝ Էլ-Շաարավիի մասնակցությունը, որը վնասվածք ունի: Մի խոսքով, տխուր պատկեր է «Միլանի» մոտ ստացվում:

Զարմանալի չէ, որ բուքմեյքերական գրասենյակները այս դիմակայության բացահայտ ֆավորիտ են համարում «Բարսելոնային», որի William Hill միջազգային բուքմեյքերական գրասենյակը գնահատում է 1,50 գործակցով, ոչ-ոքին՝ 4.00, իսկ «Միլանի» հաղթանակը՝ 7.00 գործակցով:

Հիշեցնենք, որ «Միլան» — «Բարսելոնա» հանդիպումը կկայանա Երեւանի ժամանակով 23:45-ին:

Նախորդ հոդվածը‘«Գալա» հեռուստաընկերությունը չի վստահում ոստիկանությանը’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը պատրաստ է ընդունել Րաֆֆի Հովհաննիսյանին’