Միլիարդատերերը մրցում են տիեզերքում

1393

Բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը հայտարարել է, որ իր Virgin Galactic ընկերության տիեզերանավով անձամբ տիեզերք կթռչի արդեն հուլիսի 11-ին՝ ամերիկացի միլիարդատեր, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից ինն օր շուտ։

Մինչդեռ Ջեֆ Բեզոսը հայտարարել է, որ հուլիսի 20-ի թռիչքին իր հետ կվերցնի 82-ամյա նախկին օդաչու Ուոլլի Ֆանքին, որը 1960-ականներին պատրաստություն է անցել աստղագնաց կանանց ջոկատում, բայց այդպես էլ տիեզերք չի թռել։

Ո՛չ Բեզոսը, ո՛չ էլ Բենսոնը առայժմ չեն նախատեսում ելք մերձերկրյա ուղեծիր․ ըստ պլանի՝ նրանց տիեզերանավերն ընդամենը «դուրս կթռչեն» մթնոլորտից և կվերադառնան Երկիր։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՈւիմբլդոն․ Կարեն Խաչանովը դուրս եկավ երրորդ շրջան
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ում վերականգնել են մասնակի մորատորիումը մահապատժի նկատմամբ