‘Միլիարդները չե՞ն փրկի մահապատժից’

1211

Իրանցի գործարար Բաբակ Զանջանին դատապարտվել է մահապատժի կոռուպցիայի գործով, հաղորդել են այդ երկրի իշխանությունները:

Զանջանին, որի կարողությունը գնահատվում է 13,5 մլրդ դոլար, ձերբակալվել է 2013 թ. դեկտեմբերին՝ իր նավթային եկամուտները թաքցնելու մեղադրանքով: Դատարանը գործարարին մեղավոր է ճանաչել նաև տնտեսական այլ հանցագործությունների մեջ: Զանջանիի երկու խորհրդականների նկատմամբ նույնպես մահապատժի դատավճիռ է կայացվել:

ԱՄՆ-ը և ԵՄ-ն Զանջանիին ընդգրկել էին իրենց «սև ցուցակներում», քանի որ նա Իրանի իշխանություններին օգնում էր շրջանցել միջազգային հանրության կողմից Իրանի նկատմամբ սահմանված նավթային պատժամիջոցները: Զանջանին ինքը խոստովանել է, որ օգտագործել է ԱՄԷ-ում, Թուրքիայում և Մալայզիայում գտնվող ընկերությունների ճյուղավորված ցանցերը՝ Իրանի իշխանությունների հանձնարարությամբ իրանական նավթի միլիոնավոր բարելներ վաճառելու համար: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաջարկների 75 տոկոսը ԸՕ նախագծում չկան’
Հաջորդ հոդվածը‘Թբիլիսիում քննարկվելու է ԼՂ հիմնախնդիրը. Ուորլիք’