‘Միխալ Բիլեկ. Եթե Չեխիան Հայաստանին չհաղթի, ես կհեռանամ’

909

Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը՝ 2014թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում սեփական հարկի Դանիային պարտվելուց հետո (0:3) հայտարարել է, որ կարող է լքել պաշտոնը եւս մեկ անգամ սայթաքելու դեպքում:

«Եթե մարտի 26-ին մենք չհաղթենք Հայաստանին, ապա ես կհեռանամ: Մենք առանց այդ էլ այս մրցաշարում շատ ենք միավորներ կորցրել: Չնայած իրավիճակը դեռ կարելի է շտկել: Այս թիմը մի քանի անգամ ապացուցել է, որ կարող է ուշքի գալ անհաջողություններից հետո: Եկել է ժամանակը ցույց տալ, թե ինչին ենք մենք ընդունակ»,- Բիլեկի խոսքն է մեջբերում Спорт-Экспресс-ը:

Հիշեցնենք, որ չեխերին հաղթելուց հետո Դանիայի հավաքականը վաստակեց 5 միավոր եւ հավասարվեց չեխերին: Իտալացիներն ունեն 10 միավոր, բուլղարացիները` Մալթայի հավաքականին 6:0 հաշվով հաղթելուց հետո՝ 9, Հայաստանի հավաքականը՝ 3, Մալթան՝ 0:

Նախորդ հոդվածը‘Սյունիքում վնասվել են տների տանիքներ’
Հաջորդ հոդվածը‘ Հետախուզվողը հայտնաբերվել է վերակենդանացման բաժանմունքում’