‘Միխայել Բիլեկը լավատես է՝ չնայած երեք առանցքային ֆուտբոլիստների կորստին’

697

Չեխիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միխայել Բիլեկը անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի դեմ խաղում իր թիմի հայտացուցակին: «Հայաստանի հավաքականի հետ խաղին չեն մասնակցի Դոնեցկի «Շախտյորի» պաշտպան Տոմաշ Հյուբշմանը, «Ֆրայբուրգի» կիսապաշտպան Վլադիմիր Դարիդան և  «Վեստ Բրոմբիչի» հարձակվող Մատեյ Վիդրան: «Այս երեք ֆուտբոլիստներն էլ հիմնական կազմի խաղացողներ են, եւ դա մեծ կորուստ է մեզ համար: Բայց մենք կկարողանանք լուծել  այս խնդիրները և ամեն ինչ կանենք, որպեսզի այս բացակայությունները չազդեն թիմի խաղի վրա» — նշել է Դարիդան:

Նախորդ հոդվածը‘Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով’
Հաջորդ հոդվածը‘Դմիտրի Հարությունյանը կալանավորվեց’