‘Միխայել Շումախերի բուժման ծախսերը գերազանցել են 10 միլիոն ֆունտ ստերլինգը’

919

«Ֆորմուլա 1»-ի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերի բուժման ծախսերը գերազանցել են 10 միլիոն ֆունտ ստերլինգը: Այդ մասին հաղորդում է Express-ը: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ավտոարշավորդի բուժումը շատ դանդաղ է ընթանում: 

2013 թվականի դեկտեմբերի Շումախերը լուրջ վնասվածք էր ստացել լեռնադահուկով սահելու ժամանակ, ինչից հետո կոմայի մեջ էր հայտնվել: Հունիսի 16-ին գերմանացին դուրս էր եկել կոմայից և տեղափոխվել էր Լոզանում գտնվող վերականգնողական կլինիկա: Դրանից հետո նա ապաքինման կուրսը շարունակել է տանը:

Նախորդ հոդվածը‘Լիսկայի փիար արշավից հետո հացը ամենաշատը թանկացել է Սյունիքում. «ՀԺ»’
Հաջորդ հոդվածը‘Սաշիկ Սարգսյանի կենսագրությունը վկայում է, որ «Պազիկ» քշելը միլիոնատեր դառնալու ամենակարճ ճանապարհն է. «ՉԻ»’