‘Միխայիլ Բալակ. Գերմանիայում Գվարդիոլային ոչ-ոք չէր սպասում’

764

Գերմանիայի հավաքականի նախկին առաջատար Միխայիլ Բալակը հայտարարել է, որ Գերմանիայում բոլորի համար մեծ անակնկալ դարձավ, որ Խոսեպ Գվարդիոլան որոշեց գլխավորել «Բավարիան»:

«Եթե դուք պատրաստվում եք երկար ժամանակ աշխատել ակումբում, ապա անհրաժեշտ է, որպեսզի ամեն ինչ հենվի վստահության վրա: Ակումբում պետք է առոջղ մթնոլորտ լինի: Միգուցե, Գվարդիոլան հենց դրա համար չգնաց «Չելսի»: Սակայն «Բավարիան» նույնպես մեծ փորձություն է նրա համար: Գերմանիայում ոչ-ոք չէր սպասում, որ Գվարդիոլան կընտրի մյունխենցիներին: Դա ցույց է տալիս ոչ միայն Բունդեսլիգայի մակարդակի աճը, այլեւ այն, որ Գվարդիոլայի համար փողը ամենակարեւորը չէ: Նա սեփական խաղային փիլիսոփայություն ունեցող մարզիչ է»,- Բալակի խոսքն է մեջբերում The Sun-ը:

Նախորդ հոդվածը‘Անդրիաս Ղուկասյանը քարոզարշավը սկսել է հացադուլով’
Հաջորդ հոդվածը‘Արման Մելիքյանը նախընտրական քարոզարշավը մեկնարկում է հայտարարությամբ’