‘Միխայիլ Բարշևսկի. Մեղավորը ոչ թե վարորդն է, այլ՝ սեփականատերը’

1312

Պոդոլսկի մոտ ավտովթարի հիմնական մեղավորը ոչ թե բեռնատարի վարորդն է, այլ բեռնատարի սեփականատերը: «Էխո Մոսկվի» կայքում «Հատուկ կարծիք» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել Ռուսաստանի ամենահեղինակավոր իրավաբաններից մեկը՝ Միխայիլ Բարշևսկին:

«Ես չգիտեմ, միգուցե այս երկու դեմքերը համընկնում են: Բայց եթե այդպես չէ, ապա մեղավոր է սեփականատերը, քանի որ ակնհայտ է, որ վարորդը գիտակցաբար երթևեկության կանոններ չի խախտել»,- epress.am-ի փոխանցմամբ նշել է Բարշևսկին:

Նրա խոսքով՝ վթարի կադրերն ու սխեմաները ցույց են տալիս, որ առանց արգելակների ընթացող վարորդը, փորձելով խուսափել առջևից ընթացող մեքենաների հետ վթարից, դուրս է եկել դատարկ հանդիպակաց ճանապարհ:

«Մայրուղի դուրս գալուց առաջ նա փորձել է այնպես անել, որ հարվածը ճակատային  չլինի: Նա ղեկը դեպի ձախ է թեքել, մեքենան  ընկել է, և արդեն շրջված մեքենան հարվածել է ավտոբուսին: Այսինքն՝ նա փորձում էր ինչ-որ բան անել: Այդ պատճառով նրան ամեն ինչում մեղադրել դեռ վաղ է: Ես, իհարկե, քննիչ չեմ, բայց ՃՏՊ-ների հետ կապված գործեր վարելու փորձ ունեմ և կարող եմ ասել՝ այն, որ մեքենան արգելակներ չուներ և հավաքված էր տարբեր պահեստամասերից, սեփականատիրոջ մեղքն է»,- ասել է Բարշևսկին:

Հաղորդավարի դիտարկմանը, թե վարորդը պետք է նախապես համոզվեր, որ արգելակները աշխատում էին, Բարշեվսկին պատասխանել է, որ «արգելակման խողովակները չգիտես ինչու սովորություն ունեն պատռվել այն պահին, երբ պետք չէ, այլ ոչ թե այն ժամանակ, երբ դու դրանք ստուգում ես»:

Նախորդ հոդվածը‘Ալեքսեյ Նավալնին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման’
Հաջորդ հոդվածը‘Բաց նամակ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին` ամենայն լրջությամբ ‘