‘Միխայիլ Գալուստյանը ազգայնականների հարձակման զոհ է դարձել’

885

Ռուսական էստրադայի ճանաչված կատակերգու, ազգությամբ հայ Միխայիլ Գալուստյանը ստիպված է եղել արգելափակել իր Twitter  միկրոբլոգը ավելի քան 800 հազար օգտատերերի համար՝ այն բանից հետո, երբ էջն ազգայնականների հարձակման է ենթարկվել: 

Դերասանի էջում պարբերաբար հայտնվել են նրա ազգային պատկանելությունը վիրավորող գրառումներ, ինչն էլ վերջիվերջո ստիպել է Գալուստյանին արգելափակել միկրոբլոգի այցելուներին, փոխանցում է svit24.net լրատվականը։ 

Կայքի աշխատակիցները խորհուրդ են տվել Գալուստյանին պարզապես արհամարհել նմանատիպ դրսևորումները, քանի որ անհնար է հետևել և արգելափակել բոլոր անկարգապահների էջերը:

Նախորդ հոդվածը‘Մարտունիում Արցախյան հերոսամարտի մարտունեցի զոհերին նվիրված հուշարձան կանգնեցվեց’
Հաջորդ հոդվածը’12 մլն 100 հազար դոլարի խոստում` մոսկովյան ճաշկերույթից հետո ‘