‘Միխայիլ Գորբաչովը կոչ է արել բանկացություններ նախաձեռնել ուկրաինական ճգնաժամը լուծելու համար’

918

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Բարաք Օբամային կոչ է արել հանդես գալ Ուկրաինայի ճգնաժամը հաղթահարելու նպատակով բանակցություններ սկսելու նախաձեռնությամբ: «Վլադիմիր Վլադիմիրովիչ, պարոն Օբամա, ես ձեզ խնդրում եմ հնարավորություն գտնել և վճռական քայլ անել՝ օգնելու, որպեսզի Ուկրաինան վերադառնա խաղաղ զարգացման ուղի: Ես լիահույս եմ այդ առթիվ: Համոզված եմ, որ դուք ի վիճակի եք հասնելու դրան: Հակամարտող կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ»,- ասվում է Պուտինին և Օբամային հասցեագրված ուղերձում, որի տեքստը Интерфакс-ի տրամադրության տակ է:

Նախորդ հոդվածը‘Հնդկաստան. Խմբակային բռնաբարություն՝ գյուղի ավագանու հրամանով’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը հաստատել է Պամֆիլովայի թեկնածությունը նոր օմբուդսմենի պաշտոնում’