‘Միխայիլ Պրոխորովը երեխաներ որդեգրած ռուսաստանցիներին $50 հազար կվճարի ‘

926

Ռուսաստանցի միլիարդատեր եւ «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության առաջնորդ Միխայիլ Պրոխորովը հայտարարել է, որ ռուսաստանցի այն ընտանիքները, որոնք երեխաներ են որդեգրել, կստանան 50 հազարական դոլար պարգեւավճար: Խոսքը վերաբերում է այն երեխաներին, որոնց Պետդումայի ընդունած արգելքի պատճառով չեն կարող որդեգրել ԱՄՆ քաղաքացիները:

Նա հինգշաբթի տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ անբարոյական է ցանկացած քաղաքական նպատակի համար իգտագործել երեխաներին:

ՌԴ Պետդուման օրերս օրենք է ընդունել, որով արգելվում է ԱՄՆ քաղաքացիներին որդեգրել ռուսաստանցի երեխաների: Օրենքը ստացել է «Դիմա Յակովլեւի» անունը՝ ի հիշատակ Ռուսաստանում որդեգրվոծ եւ ԱՄՆ-ում մահացած երեխայի:

Նախորդ հոդվածը‘Ռադամել Ֆալկաո. Այս տարվա համար ինձ կգնահատեի 10-ից 9,5 բալ’
Հաջորդ հոդվածը‘Կատրին Դընյովը հանդես է եկել Ժերար Դըպարդյեի պաշտանությամբ ‘