‘Միխայիլ Սաակաշվիլի. Թուրքիայի հետ մեր հարաբերությունները շատ բարդ են’

869

Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին նախագահական պալատում բրիֆինգի ժամանակ նշել է, որ Թուրքիայի հետ Վրաստանի միջև հարաբերությունները «լրջորեն բարդացել են», այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը:

«Գիտեք, այժմ, ցավոք, Թուրքիայի հետ մեր հարաբերությունները շատ բարդ են: Դա երևում է շատ բաներում, շատ թուրքական ներդրումներ դադարեցվել են: Թուրքիան մեր գլխավոր կողմնակիցն է ՆԱՏՕ-ի հետ ինտեգրվելու հարցում: Թուրքիայի հետ հարաբերություններում խնդիրների ստեղծմամբ մենք կորցնում ենք ՆԱՏՕ մտնելու պատմական հնարավորությունը: Վրաստանի ռազմավարական գործընկերն է նաև Ադրբեջանը, այդ պատճառով անթույլատրելի է հարցերի հապճեպ առաջադրումը` առանց մեր բոլոր հարևանների հետ լուրջ խորհրդակցությունների»,- ասել է Վրաստանի նախագահը:

Նախորդ հոդվածը‘Ծծմբաթթու են շփել Մեծ թատրոնի գեղարվեստական ղեկավարի վրա’
Հաջորդ հոդվածը‘Փակ են Բերդ-Ճամբարակ, Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածները’