‘Միխայիլ Սահակաշվիլի. Ուկրաինայի օրինակը շատ կարևոր է Հայաստանի համար’

1089

Ուկրաինայի օրինակը շատ կարևոր է և Հայաստանի, և Ադրբեջանի, և Մոլդովայի և, նույնիսկ, Ռուսաստանի ապագայի համար: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, հաղորդում է ՈՒՈՒԵ մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ դեռ 2013 թվականի դեկտեմբերին Ուկրաինայի ԱԳՆ արգելել էր Միխայիլ Սահակաշվիլիի մուտքը երկիր` ի թիվս 36 այլ անձանց: Զանգվածային հանրահավաքները շարունակվում են արդեն 2,5 ամիս:

«Ուկրաինան մեծ երկիր է` ի տարբերություն Վրաստանի: Ուստի Ուկրաինայի ոգեշնչումն ազդում է մեր բոլոր երկրների ընդհանուր ապագայի վրա: Կգա ժամանակ, երբ պատմաբանները կգրեն, որ Ռուսական կայսրությունը դադարեց գոյություն ունենալ Կիևի Մայդանում: Ժողովուրդն անպայման կհաղթի: Համոզված եմ, որ բոլոր ժողովուրդներին կմիավորեն ավելի լավ ճատագիրն ու ավելի լավ ապագան», — ասել է նախկին նախագահը: 

Նախորդ հոդվածը‘iLur Բլոգ. Բանամետության մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Մուսինյան. Ոստիկանությունը հերթական անգամ իր հավատարիմ` ապօրինի ոճի մեջ է գործել’