‘Միխեիլ Սաակաշվիլին վերադարձել է Ուկրաինա’

1088

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Վարշավայից ժամանել է Կիև:

Կիևի օդանավակայանում նրան ցնծությամբ են ընդունել, «РБК Украина»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Սաակաշվիլիի կողմնակիցները նրան եկել են դիմավորելու «Նոր ուժերի շարժում» կուսակցության դրոշներ պարզած ավտոմեքենաներով: Այն պահին, երբ, ԶԼՄ-ների հաղորդման համաձայն՝ Սաակաշվիլին արդեն ինքնաթիռում էր, նրա «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը հայտարարել է, որ մասնակցելու է գերագույն ռադայի արտահերթ ընտրություններին, որոնք նշանակված են հուլիսի 21-ին:

Սաակաշվիլիին ուկրաինական քաղաքացիությունը վերադարձնելու որոշումը երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է մայիսի 28-ին: Դրանից անմիջապես հետո Սաակաշվիլին հայտարարեց, որ վերադառնում է Ուկրաինա:

«Ես ուզում եմ օգնել նոր թիմին, նոր ալիքին, որն իսկապես հայտնվել է Ուկրաինայում: Եթե իմ խորհորդները, իմ խորհրդատվությունը կամ պարզապես ներկայությունս ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի համար օգտակար լինի, ես դա կանեմ: Սակայն ես հաստատ չեմ ձգտում որևէ պաշտոն կամ ձևական գործառույթ ստանալ, քանի որ դա վատ է վերջանում: Ես դա ինձ վրա եմ փորձել»,- հայտարարել է Սաակաշվիլին լրագրողների հետ զրույցում:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ըստ Վանեցյանի՝ Բաբայանի կողմնակիցների հետ կապված վեճը ֆինանսական խնդիրների պատճառով էր’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան բանտից ազատ է արձակել ՆԱՍԱ-ի գիտնականին’