‘Միխեիլ Սաակաշվիլին և Բարաք Օբաման հանդիպել են Նյու Յորքում’

855

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ քաղաքացիական հասարակության աջակցության գագաթնաժողովի շրջանակներում Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ և շնորհակալություն է հայտնել համագործակցության համար:

Սաակաշվիլին, վրացական պատվիրակության հետ միասին, Նյու Յորք է մեկնել ՄԱԿ-ի  գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանին մասնակցելու համար: Նրա ելույթը նախատեսված է սեպտեմբերի 25-ին:

«Ես ավարտում եմ իմ նախագահական ժամկետը և ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրների միջև հաստատված համագործակցության համար… Ապագայում իմ ծրագրերը, բացի քաղաքականությունից, կապված են նաև կրթական համակարգի հետ: Ես մտադիր եմ Թբիլիսիում նախագահական գրադարան բացել»,- Օբամայի հետ զրույցում ասել է Սաակաշվիլին: Նա նաև խնդրել է ԱՄՆ նախագահին՝ շարունակել աջակցել Վրաստանին: Իր հերթին՝ Օբաման դրական է գնահատել Սաակաշվիլիի ավանդը Վրաստանում ժողովրդավարության զարգացման գործում: «Դուք ձեզանից հետո կարևոր ժառանգություն եք թողնում՝ ի դեմս ժողովրդավարական և բարեփոխված Վրաստանի»,- նշել է Օբաման, փոխանցում է newsgeorgia.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Միլանը» կբողոքարկի Բալոտելլիի որակազրկումը’
Հաջորդ հոդվածը‘Նայրոբիի առևտրի կենտրոնում վերսկսվել է փոխհրաձգությունը’