‘Միկա Ռիչարդս. Ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել’

994

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Միկա Ռիչարդստ պատմել է իր վնասվածքի մասին, որը ստացել է Անգլիայի Պրեմիեր լիգայում «Սուոնսիի» հետ հանդիպման ժամանակ:

«Լավ նորությունն այն է, որ վիրահատությունը հաջող անցավ, կունենամ բոլորովին նոր ծունկ:

Մոտակա չորս շաբաթները ոչինչ չեմ կարող անել, իսկ ֆուտբոլ կվերադառնամ, երեւի 3-4 ամիս հետո:

Դեռ խաղի ժամանակ հասկացա, որ ահավոր վնասվածք եմ ստացել: Ծունկս մի դիրք ընդունեց եւ ես չէի կարողանում այն ծալել:

Ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել: Ենթադրում էի, որ վիրահատությամբ ոչինչ չի լինի փոխել: Այնպես որ այժմ ես լավատեսորեն եմ տրամադրված»,- Ռիչարդսի խոսքն է մեջբերում «Սիթիի» պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Վենետիկում խոշոր ջրհեղեղի վտանգ կա ‘
Հաջորդ հոդվածը‘Դատարանը հաստատել է լեհաստանցի 14-ամյա աղջկա հղիությունը կասեցնելու իրավունքը ‘